Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Իսրայելի ստեղծումն անհավանական երևույթ էր: Դա հսկայական, տրամաբանության բոլոր կանոնների դեմ ջանքեր էր պահանջում, ու, եթե արդար լինենք, հերոսական ու անհավանական նախաձեռնություն էր:
Անապատի մեջ հավաքել տարբեր լեզուներով խոսող, տարբեր մշակույթներ կրող, անգամ տարբեր ռասանների մարդանց, ու, նույնիսկ զրոյից, ստեղծել լեզու, դա բոլոր կանոնների դեմ էր:
Իսրայելը ստեղծել է միսիոներների մի սերունդ, որն ամեն օր վտանգների տակ է ապրել, քրտնաջան աշխատանքի շնորհիվ անապատը դերձրել է գյուղատնտեսական խոշոր արդյունահանող երկիր, ստեղծել է հզոր ռազմա-արդյունաբերական համալիր, որոշ ոլորտներում դառնալով համաշխարհային առաջատար:
Կարճ ասած, այդ ամենը հերոսական սերունդն է ստեղծել: Սակայն, հիմա, այլ սերունդ է եկել: Իսրայելի նոր սերունդն այդ պետությունն անհավանական ջարքերով ստեղծողը չէ, նրանք այդ աշխատանքի վայելողներն են ու, արդյունքում, փոխվում է մտածողությունն ու աշխարհայացքը: Իրանի հարվածների վախը կաթվածահար է արել Իսրայելը, 50 տարի առաջ այդպես չէր կարող լինել:
Նման մի բան մենք տեսնում ենք այսօրվա Հայաստանում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը