Այս իշխանությունը Արցախը պարզապես հանձնել է թշնամուն: Այս մասին Դավթաշենում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
«Այո, ես հիմա ուղիղ ասում եմ՝ հանձնեցիք, Արցախը հանձնեցիք։ Արցախը պատերազմով պարտվելիք չէր։ Եվ ես վստահաբար եմ ասում բոլոր այն ստահակներին, ովքեր ասում էին՝ մենք չէինք կարող ոչ մի բան անել։ Բոլոր այդ ստահակներին եմ ասում՝ լինեն զինվորական, թե քաղաքական գործիչ, թթխմորի պես մարդիկ՝ խխունջի մեջ ապրող լպրծուն մարդիկ, ովքեր այդպես են ասում՝ այո, Արցախը հանձնվել է։ Ուղղակի հանձնվել է։ Պատերազմով է հանձնվել, վերջում էլ՝ վախեցնելով, սարսափով, ուղղակի հեռախոսներով և համակարգիչների առջև նստած՝ հանձնվել է։ Նեռը իր որդիներով հանձնել է։ Ոչ միայն Արցախը՝ Տավուշն էլ՝ իր շրջաններով և մնացած հատվածները մեր հայրենիքի, սա որպես փաստ այլեւս արձանագրում ենք»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ինքը ժամանակին կարծել է, թե իշխանության ապիկարության հետևանքով ենք Արցախը կորցրել, սակայն հիմա համոզվել է՝ Արցախը պարզապես հանձնել են․
«Սրանք թշնամի են, թշնամու ներկայացուցիչն են։ Բնականաբար, թշնամու ներկայացուցիչն այլ կերպ չէր կարող վարվել»,- հավելեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը