07 08 2024

ՌԴ Կուրսկի մարզում արտակարգ իրավիճակ է մտցվել՝ Ուկրաինայի հարձակման հետևանքով

ՌԴ Կուրսկի մարզում արտակարգ իրավիճակ է մտցվել՝ Ուկրաինայի հարձակման հետևանքով

Ռուսաստանի Կուրսկի մարզում սահմանամերձ շրջաններում ծանր օպերատիվ իրավիճակը շարունակում է պահպանվել։ Հակառակորդի ուժերի՝ տարածաշրջան մուտք գործելու հետևանքները վերացնելու համար որոշել եմ օգոստոսի 7-ից Կուրսկի մարզում արտակարգ իրավիճակ մտցնել, հայտնել է նահանգապետ Ալեքսեյ Սմիռնովը։

Ըստ նահանգապետի՝ քանի դեռ օպերատիվ իրավիճակը չի բարելավվել, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման միասնական պետական ​​համակարգի ուժերի աշխատանքն ինքն անձամբ է համակարգելու։

«Հիշեցնում եմ՝ իմ ղեկավարությամբ օպերատիվ շտաբն աշխատում է շուրջօրյա։ Ես իրավիճակը պահում եմ անձնական վերահսկողության տակ: Մշտապես կապի մեջ եմ իրավապահ մարմինների և դաշնային կենտրոնի հետ։ Կուրսկի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները»,- նշել է Սմիռնովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ