07 08 2024

Վլադիմիր Պուտինը՝ Կուրսկում ուկրաինացիների գործողությունների մասին

Վլադիմիր Պուտինը՝ Կուրսկում ուկրաինացիների գործողությունների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Կուրսկի մարզում՝ նշելով․ «Կիևի ռեժիմը ձեռնարկել է հերթական լայնածավալ սադրանքը, տարբեր զինատեսակներից կրակում է քաղաքացիական կառույցների, բնակելի տների և շտապօգնության մեքենաների վրա։ Մեր հանդիպումից անմիջապես հետո ես քննարկում կանցկացնեմ ուժային կառույցների ղեկավարների հետ»։

Վլադիմիր Պուտինը նաև հանձնարարականներ է տվել իրավիճակի հետ կապված։

Ուկրաինայի հետ սահմանային մի քանի բնակավայր մնացել են առանց կապի, էլէկտրականության, ջրի։ Ուկրաինան Սուջա և Կորենև բնակավայրեր է մտել օգոստոսի 6-ին։ Այնուհետև հայտարարվեց մի քանի գյուղ գրավելու մասին։ Ռուսական կողմն իր հերթին հայտարարում է ուկրաինացիներին հետ մղելու մասին։ Ըստ ռուսական աղբյուրների՝ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 250 զինվոր և մեծաքանակ զինտեխնիկա։

Տեսանյութը՝ Yerevan.Today-ի տելեգրաման ալիքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ