06 08 2024

Դեմոկրատները Քամալա Հարիսին պաշտոնապես ընտրել են որպես նախագահի թեկնածու

Դեմոկրատները Քամալա Հարիսին պաշտոնապես ընտրել են որպես նախագահի թեկնածու

 

Դեմոկրատական կուսակցության պատվիրակները ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին պաշտոնապես ընտրել են որպես նախագահի թեկնածու։

5-օրյա առցանց քվեարկությունից հետո Հարիսը ստացել է պատվիրակների 99 %-ի ձայները։

Այս մասին հայտնում է The Associated Press գործակալությունը։

CNN-ն էլ հայտնում է, որ Քամալա Հարիսը որոշել է, թե ով է լինելու ԱՄՆ փոխնախագահն իր ընտրվելու դեպքում․ խոսքը Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսի մասին է։ 

Նշենք, որ ընտրությունները ԱՄՆ-ում տեղի կունենան նոյեմբեր ամսին։

Հարիսը նախագահի պաշտոնի համար կպայքարի ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ։

Հարիսը նախագահի թեկնածու դառնալու հնարավորություն է ստացել այն բանից հետո, երբ հուլիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու՝ իր որոշման մասին։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ