Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար բունկեր են պատրաստել՝ Իրանի կողմից հարձակման դեպքում երկիրն այնտեղից ղեկավարելու համար, հայտնում է Timesofisrael.com-ը՝ Walla պորտալին հղումով:
Իսրայելի հետախուզական ծառայությունների պատրաստած ստորգետնյա բունկերը նախատեսված է մի քանի հարյուր մարդու համար:
Այն գտնվում է Ալ-Քուդս շրջանում (Երուսաղեմ) և ունի աշխատասենյակներ, բնակելի տարածքներ, պաշտպանության նախարարության հետ կապի կենտրոն։ Բունկերը պաշտպանված է հրթիռային հարձակումներից։
Նշվում է, որ շուրջ 20 տարի առաջ կառուցված բունկերը վերջին տասն ամսում, երբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները սրվել են, Նեթանյահուի կողմից չի օգտագործվել:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը