05 08 2024

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը շատ մեծ խնդիր է. Բագրատ սրբազան

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը շատ մեծ խնդիր է. Բագրատ սրբազան

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը շատ մեծ խնդիր է: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում լարգրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ սրբազանը:

«Ես չեմ կարծում, որ մեծ պատերազմ կլինի, թեև խորությամբ վերլուծություն անողը չեմ: Բայց պատերազմը ոչ մեկի շահին չի նպաստում: Իսկ այս համատեքստում Հայաստանի դերի մասին կարող եմ ասել` Հայաստանն անգամ Ադրբեջանի ամենափոքր չինովնիկին չի կարողանում պատասխան տալ, իր իրավունքները պաշտպանել: Հայաստանին ո՞վ է բանի տեղ դնում հսկայական աշխարհաքաղաքական իրավիճակում: Հայաստանը չգիտի էլ` այս իրավիճակում ինչ անի»,- նշեց նա:

Խոսելով ՀՀ իշխանությունների մասին շարժման առաջնորդնը հավելեց. «Համենայն դեպս`մեր իշխանությունն արձակուրդում է: Աշխարհը խառնվել է իրար, մերոնք արձակուրդում են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ