04 08 2024

Ովքեր անպատիվ են՝ թող ապրեն այն միջավայրում, որ հենց իրենք են ստեղծել. Բագրատ սրբազան

Ովքեր անպատիվ են՝ թող ապրեն այն միջավայրում, որ հենց իրենք են ստեղծել. Բագրատ սրբազան

Մեր պայքարի և գոյության իմաստը՝ եթե ոմանց համար իրենց գլուխն ու ստամոքան է, մեզ համար՝ մեր տղերքին հայրենիք ու պատիվ ունենալու երազանքը վերադարձնելն է: Այս մասին Շիրակի մարզում բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Ովքեր անպատիվ են՝ թող ապրեն այն միջավայրում, որ հենց իրենք են ստեղծել՝ անկախ նրանից քանի տարեկան են, ինչ ցեղ են և ումից են սերվել։ Մենք այստեղ եկել ենք պատվով, ընդունողը՝ կընդունի, չընդունողն էլ օրը կգա՝ կհասկանա թե ինչ էր, որ չընդունեց։ Իմ տեր Աստվածն ասել է գնա ու ժողովրդին ասա՝ ես էլ եկել եմ ասելու, կընդունեն՝ շատ լավ, չեն ընդունի՝ արյունը ձեզնից չեն պահանջի, արյունն իրենց գլխին լինի»,- նշել է նա։

Բագրատ Սրբազնաը նշել է, որ ընտրություն պետք է անել՝ կա՛մ հայրենիք ու պատիվ ունենք, կա՛մ՝ չունենք։

«Մեր գործը, մեր անելիքը այս ընթացքը կասեցնելն է, պատիվ բերելու համար»,- հավելել է նա:

«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր՝ օգոստոսի 4-ին, աջակիցների հետ եղել է Շիրակի մարզում: Արքեպիսկոպոսը Սառնաղբյուրի պանթեոնում ծաղիկներ է խոնարհել զոհված հերոսների շիրիմներին, այցելել Գրիգոր Լուսավորչի ճգնավայր, ինչպես նաև հանդիպումներ ունեցել շիրակցիների հետ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ