«Հայաստանի, ինչպես ցանկացած այլ երկրի մեդիա ռեսուրսների վրա արևմտյան ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել»,- ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։ Նաստասինն աս պատասխանը տվել է լրագրողի հարցին, որ «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանը. որը վերջին շուրջ 30 տարում Հայաստանում չէր բնակվում, ընտրվել է Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում։
«Ամերիկացիներն ու ԵՄ-ակաները կոնյուկտուրային տրամաբանությամբ են գործում՝ նպատակ ունենալով ամենուր հասարակական կարծիքը շրջել ընդդեմ Ռուսաստանի։ Նրանք նաև ցանկանում են նսեմացնել ռուս-հայկական դարավոր բարեկամության և այն օգնության կարևորությունը, որը Մոսկվան ցուցաբերել և տրամադրում է եղբայրական Հայաստանին բոլորովին այլ ոլորտներում»,- հավելել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը