29 07 2024

Վտանգը կախված է թե՛ Ջերմուկ քաղաքի, թե՛ պետության գլխին. Բագրատ սրբազան

Վտանգը կախված է թե՛ Ջերմուկ քաղաքի, թե՛ պետության գլխին. Բագրատ սրբազան

Այն Ջերմուկը, որ ես տեսել էի տարիներ առաջ, շենքերի պատկերներով բարելավված է, բայց՝ մարդկային այցելությունների տեսքով գրեթե չկա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով օրերս Ջերմուկ կատարած այցի մասին:

«Համենայն դեպս, չկար այն պատկերը, որին մենք սովոր ենք տեսնելու։  Այնտեղ տաղավարներ կային, առևտուր անողներ կային, հարցրեցի՝ ինչպե՞ս է իրենց առևտուրը ընթանում, բոլորն էլ ուղակիորեն ասում էին, որ գրեթե առևտուր տեղի չի ունենում, որովհետև մարդկային հոսքը պակասել է: Հասկանալի է, չէ՞՝ ինչու է դա տեղի ունենում: Որովհետև վտանգը կախված է թե՛ քաղաքի, թե՛ պետության գլխին»,-հավելեց Բագրատ Սրբազանը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ