29 07 2024

Ըստ թուրքական մտածողության, ովքեր են Հայաստանի այսօրվա իշխանությունն ու նրանց սատարողները․ քաղաքագետ

Ըստ թուրքական մտածողության, ովքեր են Հայաստանի այսօրվա իշխանությունն ու նրանց սատարողները․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իրանը կանչել է Ֆրանսիայի դեսպանին, բողոք հղելու Օլիմպիադայի ժամանակ Հիսուսի կերպարը նսեմացնելու համար: Հիսուսը՝ Իսան, իսլամում մարգարե է և դա վիրավորանք է նաև Իսլամի համար:

Իսկ Թուրքիայի մամուլում,  այդ կապակցությամբ, այդ արարքի նկատմամբ Ֆրանսիայի քրիստոնյաների ունեցած վերաբերմունքը  բնութագրում են "sahip çıkmak" արտահայտությամբ՝ "sahip" – տեր, իսկ արտահայտությունը ՛՛Տեր կանգնել՛՛: Այսինքն տեր կանգնել սեփական ինքնությանն, արժեքներին, այսինքն չլինել, հայերեն ասած, ՛՛շուռ տված՛՛, ՛՛արժանապատվություն չունեցող՛՛, ՛՛սեփական եսից հրաժարվող՛՛:

Հիմա, ըստ թուրքական մտածողության, ովքեր են Հայաստանի այսօրվա իշխանությունն ու նրանց սատարողները, երբ լռում են սեփական ինքնությունից հրաժարվելու ՔՊ-ականների կոչերին ու ինչպես են նրանց, ի վերջո, մեզ բոլորիս վերաբերվում:

Փաստորեն, մենք "sahip çıkmak" չենք, այլ՝ նվաստներ, որոնք որևէ հարգանքի արժանի չեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ