Վաղը՝ հուլիսի 30-ին, կհանդիպեն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները՝ Ռուբեն Ռուբինայնն ու Սերդար Քըլըչը: Հանդիպումը տեղի կունենա Հայաստան-Թուրքիա սահմանին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Այս հանդիպումը 5-րդն է։ Նախորդը տեղի էր ունեցել 2022թ․ հուլիսին՝ Վիեննայում։
Այդ հանդիպման ժամանակ պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սակայն երկու տարի անց դեռ առաջընթաց չկա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս նոր պահանջներ ներկայացրել Հայաստանին՝ ասելով, թե եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա պետք է հրաժարվի սփյուռքից և արտաքին ուժերի աջակցությունից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը