Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել էր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարների կապակցությամբ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - գրել էր Ռուբինյանը Twitter-ում։
Արձագանքելով Ռուբինյանի հայտնած ցավակցությանը՝ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել.
«Շնորհակալություն Ձեր անկեղծ և շատ գնահատելի ցավակցական խոսքերի համար, հարգելի՛ պարոն փոխխոսնակ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը