23 07 2024

Չզարմանաք, եթե այդ «Բաստիոնները» տեսնեք ոչ թե մարտի դաշտում, այլ Հայաստանի քաղաքներում՝ ցույցեր ցրելիս․ Վրթանեսյան

Չզարմանաք, եթե այդ «Բաստիոնները» տեսնեք ոչ թե մարտի դաշտում, այլ Հայաստանի քաղաքներում՝ ցույցեր ցրելիս․ Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ամիսներով լրագրողները հարցնում էին, թե ինչ կտան հայկական բանակին ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները, ինչ առավելություններ ունեն և այլն... Ինձ ահավոր դժվար է պատասխանել այդ տիպի հարցերին, որովհետև հայկական բանակի գլխավոր ու ամենամեծ խնդիրն այդ բանակին հրամաններ տվողը և այդ բանակի գեներալներին նշանակողն է։

Տեսե՛ք...

Անցյալ տարվա նոյեմբերի կեսերին լուսանկարներ տարածվեցին, թե Հայաստանի համար նախատեսված «Բաստիոնները» հասել են Փոթիի նավահանգիստ։ Մեկ օրից նավահանգստային տերմինալի օպերատոր ընկերությունը հաստատեց, որ մեքենաներն ուղարկվել են Հայաստան։

Նոյեմբերի կեսերից արդեն 8 ամիս է անցել։

Օրեր առաջ «Բաստիոնները» երևում են հայ-ամերիկյան այսպես կոչված «զորավարժություններին»: («Այսպես կոչված» եմ ասում, որովհետև սույն միջոցառման նպատակը հայ խաղաղապահներին ցույցեր ցրել սովորացնելն էր)։

Ինչ ենք տեսնում.

  • «Բաստիոնները» նույն քողարկանախշով են, որոնցով Փոթիի նավահանգստում էին, այսինքն 8 ամսում դեռ չեն ներկվել։
  • Մեքենաների վրա դեռ ոչ մի սպառազինություն չկա դրված (խոշոր տրամաչափի գնդացիրներ, հակատանկային կառավարվող հրթիռների արձակման կայաններ ևն, ոչ մի բան)։
  • Հակադրոնային ցանցեր դրած չեն։

Այսինքն 8 ամիս այդ մեքենաների վրա արված որևէ գործ չի երևում։ Ու ինձ ինչ-որ բան հուշում է, որ ոչ մի գործ չի էլ արվելու։

Սա վառ օրինակ է, թե ես ինչու չեմ ցանկանում մեկնաբանել նիկոլանց գովազդած գնումները, որովհետև անիմաստ է պատասխանել «ինչ կտա մեր բանակին այս կամ այն զենքը», եթե զենքը գնողների նպատակը բանակը հզորացնելը չէ։

Չզարմանաք, եթե այդ «Բաստիոնները» տեսնեք ոչ թե մարտի դաշտում, այլ Հայաստանի քաղաքներում՝ ցույցեր ցրելիս։

Հող հանձնելու համար գեներալի ուսադիրներ ստացողների հրամանատարության տակ գտնվող բանակից այլ բան սպասելը միամտություն է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ