21 07 2024

Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ Սրբազան

Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ Սրբազան

«Սրբազան շարժում»-ը Գեղարքունիքի մարզում է:

Նորատուս համայնքում Բագրատ Սրբազանը հայտարարեց, թե փոխվել է իրենց մարտավարությունը:

«Մինչև սեպտեմբեր հավաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք։ Այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես և մեզանից յուրաքանչյուրս մեռած կլինենք»,- նշեց նա:

Սրբազանն ասաց, որ շարժումն իր բովանդակությամբ ու էությամբ չարիքի դեմ պայքար է՝ հանուն բարիքի։

«Շարժումը միտված է նեռին, որը նստած է կառավարությունում, հեռացնելուն։ Նա ուր գնացել է, աղետ է բերել։ Ամենամեծ աղետը Վարդենիսում իր պարն էր զինվորների հետ, ինչից ընդամենը մի 20 հետո տղաները մոխրացան։ Տիկտոկում սեղանի վրա ջուր էր լցնում, որոշ ժամանակ հետո Ալավերդիում ու Տավուշում ջրհեղեղ եղավ։ Այդ մարդը կախարդ է ու նեռ։ Կախարդ, գուշակ, թուղթ ու գիր անող են այդ մարդիկ կանչում իրենց տուն», - ասաց Բագրատ Սրբազանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ