12 07 2024

Մակրոնն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Մակրոնն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Հանրապետության նախագահը վերահաստատել է մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում», - ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպումը կայացել է հուլիսի 11-ին՝ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ