01 07 2024

Ինչո՞վ է խանգարում եկեղեցին ԵՄ անդամակցությանը. Գևորգ Դանիելյան

Ինչո՞վ է խանգարում եկեղեցին ԵՄ անդամակցությանը. Գևորգ Դանիելյան

Երբ «Ազատության» Հրայր Թամրազյանը Հայ Եկեղեցու կարգավիճակով մտահոգված հարցեր է ուղղում աթեիստ պատգամավորին, ապա սեփական հայացքների բացահայտման ու փաստերի յուրովի ընկալման տեսանկյունից և՛ հարցերը և՛ պատասխանները ավելի անկաշկանդ են ստացվում: Այս մասին գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցազրույցին:

«Դե իսկ լեյտմոտիվը անփոփոխ էր՝ ուրախ ենք, որ Հայ Եկեղեցին թուլանում է, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ վերջինս իր իշխանությունը ուժեղացնելու հաշվին, ձգտել է կործանել պետականությունը: Ընդ որում, բուն թեման ԵՄ անդամակցության հեռանկարներն էր, և ինչով է խանգարում դրան Եկեղեցին՝ միայն իրենց է հայտնի, քանզի ԵՄ անդամ երկրներում անգամ պետական եկեղեցիներ կան:

Հ.Գ. Այս անգամ մեծահոգաբար հնչեց կարծիք, որ Հայ Եկեղեցին կարող է զբաղվել մշակութային հուշարձանների պահպանությամբ ու վերականգնմամբ, ուղղակի մոռացան ընդգծել, որ դա իրավունք չէ, այլ հենց կառավարության համար օրենքով սահմանված խիստ ծանր ու ծախսատար պարտավորություն ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ