Այսօր՝ հունիսի 27-ին, Տալլինում Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնայի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է 1 ամսում ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեսքտը և ստորագրել այն:
«Չեմ կարող ասել, որ մեր ադրբեջանցի գործընկերներից դրական արձագանք ենք տեսել այս առաջարկին՝ խաղաղության պայմանագիրը մեկ ամսում ստորագրելուն... Ես հավատում եմ, որ մենք կատարելու ենք այն՝ փակելով Հարավային Կովկասում հակամարտության էջն ու խաղաղություն ենք բերելու տարածաշրջանում, ես հավատում եմ, որ այս խաղաղությունը շահավետ է լինելու տարածաշրջանի երկրների ու դրանց քաղաքացիների համար»,- ասաց Միրզոյանը։
Արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերություններից։ Ասյտեղ էլ Հայաստանը պատրաստ է ամբողջապես կարգավորել հարաբերությունները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները:
Միրզոյանի խոսքով՝ թուրքական կողմի հետ երկխոսության արդյունքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ` ամբողջական կարգավորման ուղղությամբ քայլերի վերաբերյալ:
«Խոսքը ոչ միայն երրորդ երկրների, այլև ՀՀ և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների մասին է: Կարծում եմ՝ արդեն իսկապես ժամանակն է կյանքի կոչելու պայմանավորվածությունները և տեսնելու՝ ինչպես են դրանք իրականություն դառնում», - նշել է Միրզոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը