26 06 2024

Արմեն Գրիգորյան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղության մասին. Արա Պողոսյան

Արմեն Գրիգորյան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղության մասին. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է.

«Ռուսաստանը եկել, մեր ձեռից վերցրել է Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին»:

Սա հայկական խայտառակություն է, ընդ որում սա իր ճեպազրույցում ամենախայտառակ միտքը չէ։ Արմեն Գրիգորյան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղության մասին։

Ես պնդում եմ, որ արմենգրիգորյանները Հայաստանը առաջնորդում են ո'չ թե դեպի արժանապատիվ խաղաղություն, այլև դեպի նոր պատերազմ, կամ լավագույն դեպքում դեպի պետականության մակարդակի իջեցում հօգուտ թշնամի երկրների։

Թե բա մենք մեղավոր չէինք, Ռուսաստանը մեր ձեռքից վերցրեց Ղարաբաղը...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ