Հայաստանի իշխանությունները, կարծես թե, դեռ չեն հասկանում, թե որքանով է կապված մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին SputnikLive-ին տված հարցազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։
Նա նշեց, որ ցանկացած օգնություն, նույնիսկ արտակարգ, չի կարող փակել այն բացերը, որոնք ի հայտ կգան Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում։
«Հայաստանում իսկապես շատ լուրջ տնտեսական խնդիրներ կառաջանան»․- ասաց նա։
«Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը միշտ ազդեցիկ խաղացողներ են եղել մեր տարածաշրջանում։ Եթե Ռուսաստանին հանեն տարածաշրջանից, նրա տեղը մեկ ուրիշը կզբաղեցնի։ Ըստ երևույթին, դա կլինի Թուրքիան: Եվ բնակչության մեծ մասը դա հասկանում է»,- նշեց պատգամավորը։
Տեսանյութը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը