«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․
««Մինչև վերջին հայը» ծրագիրը, աղմկոտ լռությունը և մեր անելիքը
Ոստիկանական նռնակների, ներքաղաքական թոհուբոհի, տեղեկատվական աղմուկի ներքո ամերիկյան պաշտոնյաներն անկեղծորեն ու հրապարակավ խոսում են մինչև վերջին հայը Ռուսաստանի (նաև Իրանի) դեմ պայքարելու իրենց ծրագրերի մասին։ Թեման զարմանալիորեն օրակարգային չդարձավ։ Տարօրինակ լռություն է։
Նիկոլ Փաշինյանը զուգահեռաբար խոսում է հանրաքվեի մասին։ Մինչև վերջերս նա այդ թեման մոռացության էր տվել, բայց հայտնի իրադարձություններից հետո լեզու առավ ու սկսեց խոսել։ Այդ հանրաքվեն նույնպես մինչև վերջին հայն այլոց ծրագրերը սպասարկելու մասին է։
Փաշինյանը սահմանադրական փոփոխություն ենթադրող հանրաքվեն փաթեթավորում է եվրոպական փայլաթղթով, սակայն իրականում թուրք–ադրբեջանական արտադրության ապրանք է առաջարկում հայ ժողովրդին։
Ինչ վերաբերում է ամերիկյան պաշտոնյաների առաջարկին, ապա նրանք ձևականությունների հետևից չեն ընկնում և ի տարբերություն Նիկոլի՝ հայ ժողովրդի հետ անկեղծ են։
Ինչպես որ Բոլթոնն էր բաց տեքստով ցուցումներ տալիս Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ Օ՝Բրայանն է բացահայտորեն ասում, թե ինչ են ակնկալում նրանից, ինչ ծրագրեր են իրականացնում, ինչ է սպասում հայ ժողովրդին։ Ըստ այդմ՝
Եվ այսպես, Արցախի հայաթափումից հետո եկել է երկրորդ՝ Հայաստանի հայաթափման փուլը, և այդ մասին անոնս են անում ամերիկյան պաշտոնյաները։ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը դա կանխելու նախապայմանն է։ Կարևոր է նաև հստակ այլընտրանքի ներկայացումը հանրությանը։ Շատ ժամանակ չունենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը