18 06 2024

Փաշինյանն արյուն բերող անձ է․ Քանի դեռ ունի էդ հնարավորությունը, արյուն է բերելու. Արծվիկ Մինասյան



«Բոլոր այն շարժումները կամ այն հակադրությունները, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ դերակատարություն է ունեցել, արյունն անխուսափելի է եղել»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններում առանցքային դերակատարություն ստանձնած Նիկոլ Փաշինյանն արյուն բերող անձ է և այնքան ժամանակ, քանի դեռ ունի էդ հնարավորությունը, արյուն է բերելու: Որևէ կապ չունի, թե տվյալ ժամանակ ով է նախագահը, գլխավոր խնդիրը հետևյալն է՝ կա՞ արդյոք էդ գործողության մեջ Նիկոլ Փաշինյան անձը»,- ասաց նա՝ առանձնացնելով երկու հանգամանք, թե ինչո՞ւ հունիսի 12-ին Բաղրամյանում կորուստներ չգրանցվեցին։

«Առաջինը, որ Նիկոլ Փաշինյանն այդ օրը փողոցում չէր և չէր հրահանգավորում, ինքը հակառակ կողմում խրախուսում էր ոստիկանների բռնություններն ԱԺ-ի ամբիոնից։ Երկրորդ՝ մարտի 1-2-ի ժամանակ փողոցում հրկիզումները, նետված «մոլոտովյան» շշերը, դրանց հիմնական բեռն էլ է Նիկոլ Փաշինյանի վրա, էն որ փառավորվում էր սիրտը։ Իսկ հունիսի 12-ին մեր քաղաքացիների կողմից որևէ ջարդարարության դեպք տեսա՞ք»,- հավելեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ