ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր՝ հունիսի 17-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե Բագրատ սրբազանի շարժումը հունիսի 12-ին նպատակ է ունեցել հարձակվել ԱԺ վրա և թիրքախում վարչապետն էր։ Պատասխանելով Ալեն Սիմոնյանին, Բագրատ սրբազանը Բաղրամյան փողոցում հավաքի ժամանակ ասաց․
«Սիրելիս, այդ մարդը ուղեղ չունի։ Իրենք մարտի 1 սարքած մարդիկ են, արյուն թափած մարդիկ են։ Վկայութունը իրենց ստախոսի այդ օրը հայտարարություններն են՝ վերցրեք երկաթները, արմատուրաները, սիրտս փառավորվեց, հոգիս փառավորվեց և այլն։ Գնացեք դիտեք վերստին։ Այդ մարդիկ մարդասպան, արյունատենչ մարդիկ են։ Մենք ոչ մեկին ո՛չ թիրախվորել ենք, ո՛չ սպանության կոչ ենք արել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը