15 06 2024

Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»

Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»

ՀՀ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն ահազանգում են, որ մարդու որդու կինը՝ Աննա Հակոբյանը, որը նաև «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է, սկսել է մեծ գումարներ պահանջել իրենցից։ Այս մասին հայտնում են Սրբազան պայքար տելեգրամյան ալիքում: 

«Մեզ դիմած գործարարները մասնավորապես նշում են, որ Աննա Հակոբյանի անունից նամակ են ստացել, որտեղ վերջինս մինչև մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է պահանջում տարբեր ընկերություններից։ Նամակում նշված է, թե այդ գումարները ծախսվելու են տարբեր բարեգործական նպատակներով, սակայն նամակի վերջում մեծ շրիֆտով գրված է, թե որ բիզնեսից կոնկրետ որքան գումար է «ԱԿՆԿԱԼՎՈՒՄ» (հենց այդ բառն է օգտագործված)։ 

Այդ գումարները տարբեր են, սակայն մեզ դիմած գործարարները նշում են, որ Աննա Հակոբյանն իրենցից նվազագույնը 10 միլիոն ՀՀ դրամ է «ակնկալում»»,-ասվում է հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ