Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ դիելով Նիկոլ Փաշինյանին, ասաց.
«Ո՞վ և ե՞րբ պետք է ներողություն խնդրի՝
1. Վեհափառից Սարդարապատի հուշահամալիրի այդ տգեղ իրավիճակի համար,
2. Հաթերքի գյուղապետի 3 անչափահաս երեխաներից, երբ իրենց հորը բռնի ուժով մեքենայից բերման են ենթարկում և 3 անչափահաս միայնակ մնում են փողոցում,
3. փողոցում հավաքված այս մարդկանցից, ում ձեր մեղքով անդամալույծ են դարձնում
4. մեր բոլոր քաղաքացիներին այս պահին ունեցած հոգեկան ապրումների համար:
Ես չգիտեմ դուք ինչ հոգեկան ապրումներ ունեք և կասկածում եմ, որ ձեզնից որևէ մեկը մեղքի զգացում ունի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը