09 06 2024

ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հրվ. Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը

ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հրվ. Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ Վաշինգտոնն ու Փարիզն աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ