Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ալիևը Փաշինյանից արդեն պահանջում է, այսպես ասած, առաջին գիշերվա իրավունք։ Փաշինյանը դրան պատասխանում է լռությամբ, որը տվյալ դեպքում համաձայնության նշան է։
Նիկոլը լուռ է թուրք֊ադրբեջանական նախապայմանները բավարարելիս և շատախոս է դառնում, երբ պետք է արդարացնել այդ նախապայմանների բավարարումը։
Այս ամենը հանգեցնելու է ամբողջական կապիտուլյացիայի կամ լայնամասշտաբ պատերազմի։
Նիկոլը, ինչպես Զելենսկին ու Սահակաշվիլին, համաշխարհային գլոբալ պատերազմի կուսակցության խամաճիկն է և տանում է Հայաստանը կործանման` հանուն Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմի։
Վրաստանը դեռ դիմադրում է։ Փաշինյանը Զելենսկու հետ մրցում է, թե ով ամբողջությամբ ավերակների կվերածի իր երկիրը։ Բնականաբար` ինքնիշխանություն բառը շուրթերին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը