«Թոքաբանության ազգային կենտրոն»-ի կազմակերպաիրավական ձևը փոփոխվել է, ուստի պաշտոնի վերականգման անհնարինության հարց կա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի նախկին տնօրեն Արտակ Մանուկյանը չի վերականգնվում պաշտոնին։
Հարցին, թե արդյոք փոփոխությունը հատո՞ւկ է կատարվել, որ Մանուկյանը չկարողանա վերականգնել պաշտոնը, Ավանեսյանը նշեց․ «Որևէ հատուկ բան չենք արել, բոլոր առողջապահական կազմակերպությունները փորձում ենք բերել նույնական կազմակերպաիրավական ֆորմատի։ Կենտրոնը որևէ բանով չի տարբերվում այլ ԲԿ-ներից»։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը