Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը գրել է.
«Վերջին օրերին անընդհատ ինձ ծանոթ շրջանակներից հարցնում են, թե ի՛նչ եմ մտածում Առողջապահության նախկին նախարար, այսօր պատգամավոր Արսեն Թորոսյանի հակաեկեղեցական հայտարարությունների վերաբերյալ։
Անկեղծ ասած չէի ուզում անդրադառնալ, բայց երբ երեկ տեսա, որ նորից «հանճարեղ մտքեր» է սփռել, այս անգամ թիրախավորելով Շողակաթ Հեռուստաընկերությանը, մեղքս ինչ թաքցնեմ, կրկին հիշեցի «Մենք ենք մեր սարերը» հայտնի և սիրված ֆիլմից Պավլեի խոսքերը. «Եկել կնգա նման ճանկռթում է, բան է ուզում ասել, թող գա մարդավարի ասի։ Բա դա տղամարդու գո՞րծ է։ Տո հլը դրա վզին նայեք, բա դրա վրա տղամարդու շնորհք կա»։
Ինձ թվում է, որ նա ակնհայտ մտային աղճատման մեջ է, ինչ-որ խնդիր կա մարմինը կառավարող օրգանի և անսաձելի լեզվի միջև։ Մարդ, որի անունը, դժբախտաբար, հասանելի է դարձել չարաբաստիկ 2018-ից հետո, հավակնում է դասեր տալ 1700-ից ավելի երկար ու ձիգ տարիների փորձ ունեցող կառույցին։ Կարծեմ նրան մեկ անգամ արդեն ասվել է՝ ուղեղի մատուցած ծառայություններն անվճար են, կարող է օգտվել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը