Չի՞ լինի այդ 206 միլիոնը տանք Հանրայինին, ինքը հարստացնի իր մշակութային, կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ տա ու «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես։
Այս մասին ԱԺ-ում դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Ես չեմ հիշում, երբ եմ վերջին անգամ նայել, վիճակագրություն կա, թե քանի հոգի են ընդհանրապես նայում «Շողակաթ», դրա նպատակահարմարությունը ինչ-որ կերպ ստուգվե՞լ է»,-ասաց Թորոսյանը։
Արձագանքելով՝ Արա Շիրինյանն ասաց․
«Այս հարցը շատ են տալիս, դա օրենքի պահանջ է, որ հանրային հեռուստաալիքը ունենա կրթամշակութային բաժին։ Ցանկացած ընկերություն կարող է դառնալ գործընկեր, պետությունը կարող է ամբողջ ծախսը վերցնել իր վրա։
Հանրային հեռուստաընկերության բյուջեն 6 մլրդ է, եթե մենք ունենք լրացուցիչ 6 մլրդ, կարող ենք զրոյից ստեղծել ալիք, բացի այդ պետք է շենքն էլ կառուցվի։ Իսկ Ձեր նշած 206 միլիոնը ընդհանրապես թիվ չէ որևէ ալիք պահելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը