05 06 2024

Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի երկրում «ուկրաինացում» թույլ չտան. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի երկրում «ուկրաինացում» թույլ չտան. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի երկրում «մայդան» ու «ուկրաինացում» թույլ չտան: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումը, որը կոչվում էր «մայդան», աղետալի հետևանքներ է առաջացրել երկրի համար։ Մեզ միշտ հիշեցնում են «մայդանը», ես ուզում եմ հիշեցնել, թե այն ինչ բերեց Ուկրաինային: Այն ժամանակ իշխանությունը դրսից էր նշանակվել այդ երկրում։ Սակայն մենք բոլորս լավ գիտենք, թե դրանից հետո ինչ կատարվեց Ուկրաինայում։ Մինչ այդ Ուկրաինան տարածքային ամբողջականությամբ և զարգացող տնտեսությամբ երկիր էր։ Այն ժամանակ Ուկրաինայի տնտեսությունը գրեթե 200 միլիարդ դոլար էր։ Այսօր երկիրը ավերված է, տնտեսությունը գտնվում է ծանր, աղետալի վիճակում», - նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ