Ծրագիր կար մեկնել նաեւ Սյունիք վաղը, բայց ուրբաթ օրվա հետ կապված կարեւոր ծրագիր ունենք, չենք կարողանա հասցնել մեկնել Սյունիք, վերադառնալ, պատրաստվել: Այս մասին ավտոերթով դեպի Վարդենիս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը:
«Մենք վճռական փուլ ենք մտել, հանգրվանային ընթանում ենք: Մենք առաջին փուլը խնդիրը արծարծելով, ասացինք, որ հարցը տեղական նշանակություն չունի, ուրեմն պետք է գանք Երևան: Երկրորդ փուլը եղավ մայիսի 9-ից մայիսի 26-ը, որտեղ այն հնարավորությունը ստեղծեցինք, որ կարողանանք լայն իմաստով շփումներ ունենալ թե քաղաքական ուժերի, թե հանրային գործիչների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Հիմա մուտք ենք գործել երրորդ փուլ, որը պետք է դառնա փոփոխությունների փուլը: Ինձ շատերն են ասում՝ բա դուք ասում էինք 7-10 օրում կլինեն փոփոխություններ: Այո ասել եմ, մեր մտածումները այդպես են եղել, բայց այդ 7-10 օրվա ժամանակի մեջ մենք հասկացանք, որ շատ ավելի մեծ խնդիրների առջև ենք, քան փորձելով միայն հեռացնել: Մենք ոչ մի բան չենք խաբել, չենք էլ խաբելու»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը