05 06 2024

Իրենց համար այդ աթոռն է կարևոր, այս երկիրը, մեր պետությունը, ժողովուրդը կարևոր չեն. Բագրատ սրբազան



Եթե իսկապես ցանկություն կա խաղաղության, սահմանազատման՝ ինչո՞ւ երկու տարի առաջ մեր երկրից խլված տարածքները չեն զիջում, այլ 1990-ականների խնդիրն են արծարծում՝ հասցնելով այս օրվան: Այս մասին ավտոերթով դեպի Վարդենիս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը:

«Այս պայքարը դրա մասին է, բայց մարդիկ չեն ուզում լսել, որովհետև, եթե լսեն, ընդունեն պետք է հեռանան, իսկ իրենց համար այդ աթոռն է կարևոր: Այս երկիրը, մեր պետությունը, ժողովուրդը կարևոր չեն, մարդահաշիվ չենք մենք: Այսօրվա Վարդենիս մեկնելու նպատակը հենց դա է՝ ցույց տալ մարդկանց ինչ իրավիճակում ենք գտնվում և շարունակությունն ինչ է լինելու»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ