Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է.
«ՄԻՊ-ի պաշտոնը ներկայումս զբաղեցնող անձին ավելի քիչ եմ հարգում, քան ամենավերջին «բերետին»: Նա ոչ միայն իր գործառույթը վատ է կատարում՝ լռում է երբ պիտի խոսեր և խոսում է երբ պիտի լռեր, այլև ստվեր է նետում «օմբուդսմանի» գաղափարի վրա ինքնին՝ վերածելով այն ինչ-որ չինովնիկական պաշտոնի։
Մարդու իրավունքների պաշտպանն առաքելություն է, որը ենթադրում է որոշակի առաքինություններ։ Ու վախկոտությունն ու երեսպաշտությունը, ձևամոլությունն ու շատախոսությունն այդ առաքինությունների թվում չեն։
ԼՐԱՑՈՒՄ. Ասածս ոչ մի կերպ չի վերաբերում ՄԻՊ աշխատակազմին։ Շատ-շատերն իրենց գործն անում են ոչ թե պարզապես լավ, այլ փայլուն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը