«Մարդկանց կյանքը հասարակության աչքի առաջ է, չէ՞։ Այդ մարդը ինչ է ունեցել, հիմա ինչ ունի, այդ մարդը նախկինում ինչ է եղել՝ հիմա ինչ է։ 2018 թվականից հետո անկենսագիր շատ-շատ մարդիկ, որոնք որևէ բան չունեին և ապառիկով արդուկ, հեռուստացույց և փոշեկուլ էին վերցնում, հիմա այս մարդիկ տներ, դղյակներ, տարբեր տեղել վիլաներ ունեն, շատ լավ էլ այդ բարեկեցիկ կյանքով ապրում են։ Բոլորին պարզ է չէ՞ ինչ է կատարվում»,- այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը