03 06 2024

Պարոն Քյարամյան, չեք ուզում իջնել ձեր բարձունքից, մի իջեք, հետո մի օր մենք կբարձրանանք. Սրբազան



Քննչական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց՝ ՔԿ-ից փոխանցել են, որ ՔԿ նախագահի հետ հանդիպման համար դիմում գրեն, սահմանված կարգով ընթացք կտրվի։ Ոստիկանը նաև հորդորեց չվիրավորել ոստիկաններին։

Ի պատասխան Բագրատ Սբազաննն ասաց.

«Պարոն Ղազարյան, մի վիրավորեք մեր բանականությունը, մենք հիմար չենք։ Դուք ասում եք, վիրավորել, վիրավորել, բայց ձեր վարքով էսքան մարդու վիրավորում եք։ Ոչ վերևում, ոչ ներքևում չեն հասկանում, թե մենք ինչ ենք անում։ Պարոն Քյարամյան, հարց ունե՞ք քաղաքացիների հետ։ Լավ չեք ուզում իջնել ձեր բարձունքից, մի իջեք, հետո մի օր մենք կբարձրանանք այդտեղ:

Պետք է հասկանանք քննչական կոմիտեն գործում է միայն քաղաքացիների դեմ, թե՞ նաև քայլեր է ձեռնարկել ոստիկանական գործողությունների հետ կապված, որոնք տեղի են ունեցել այս ընթացքում»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ