Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների բոլոր թեզերը մեկին մեկ համապատասխանում են Հայաստանի չիշխանությունների թեզերին։ Այս մասին Գյումրու թատերական հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին ասաց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Ըստ Բագրատ Սրբազանի սա նշանակում է, որ այս մարդիկ կա՛մ նույն աղբյուրից են սնվում, կա՛մ կատարում են այն, ինչ նրանց թելադրում են։
«Այս պայքարը երկու իմաստով է սկսվել՝ բարոյական, իրավական։ Իրավականն այն է, որ այսպես կոչված սահմանազատումը, սահմանագծումը տեղի է ունենում միակողմանի զիջումներով։ Հարցնում ես դեմն ի՞նչ ես բերում, ասում է՝ ռիսկերի նվազեցում։ Տվել ենք երկուսուկես գյուղ, հիմա պարզվում է՝ 4, տեղը ստացել են ռիսկերի նվազեցում»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը