29 05 2024

Ավելացնելու բան չունեմ, արարողակարգ կա, վարչապետն արձագանքեց. ՆԳ փոխնախարար



Պետական արարողակարգի մեր գործընկերների փոխանցմամբ՝ տվյալ պահին իրականացվել են ճշգրտումներ, որովհետև ի սկզբանե հրավիրյալների ցանկում չի եղել, ինչից հետո հարցը լուծվել է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ոստիկանության աշխատակիցների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Սարդարապատի հուշահամալիր մուտքն արգելելուն:

«Վարչապետը այսօր ձեզ հետ ճեպազրույցում արձագանքել է, ես ավելացնելու բան չունեմ։ Կա պետական արարողակարգ, որում կան պահանջներ, որոնք պետք է պահպանվեն, խոսքը վերաբերում է նաև հրավիրվածներին»,- նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք ինքը համաչափ է գնահատում Կաթողիկոսի նկատմամբ ոստիկանների գործողությունները, փոխնախարարն ասաց«Ավելացնելու ոչինչ չունեմ։ Ցանկացած դեպք, այդ թվում՝ այս դեպքը գտնվում է նախարարության հակակոռուպցիոն և ներքին անվտանգության վարչության մոնիտորինգի ուշադրության կենտրոնում։ Եթե գործընկերները փաստերի համադրման արդյունքում գտնեն, որ կա ծառայողական քննության կարիք, վստահեցնում եմ, որ դա կլինի»։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ