29 05 2024

Ալիևի հայտարարությունը ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները․ Ստեփան Դանիելյան

Ալիևի հայտարարությունը ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական  հովանավորները․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ըստ միջազգային կարգի, եթե օրինական իշխանությունը վտանգի մեջ է գտնվում, ապա կարող է այլ երկրի զինված կոնտինվենտ հրավիրել ներքին թշնամիներից պաշտպանվելու համար։

Ալիևի հայտարարությունն, ի պաշտպանություն գործող ռեժիմի, այս տեսանկյունից է պետք դիտարկել։

Հրաժարական չտալով, գործող վարչապետը Հայաստանն ադրբեջանական( իմա' թուրքական) օկուպացիայի վտանգի առջև է կանգնեցրել։

Այս հայտարարությունը նաև ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական  հովանավորները։

Մենք պետք է մտնենք իրավական դաշտ և գործող վարչապետը պետք է օրինական կարգով հրաժարական տա, հասկանալով, որ ինքն այլևս անընդունելի է, իր ժամանակը սպառվել է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ