29 05 2024

Ըստ Փաշինյանի՝ Աննա Հակոբյանը խրախճանքով սփոփել է զոհվածների ծնողներին

Ըստ Փաշինյանի՝ Աննա Հակոբյանը խրախճանքով սփոփել է զոհվածների ծնողներին

Փաշինյանն անդրադարձել է օրեր առաջ «սև ու սպիտակ» խնջույքին Աննա Հակոբյանի մասնակցությանն ու դրա շուրջ առաջացած աղմուկին:

«Նախ խրախճանք չի կազմակերպվել, ինչքան ես տեղյակ եմ՝ այդ միջոցառման առանցքային շահառուներից են եղել 44-օրյա պատերազմում ու ընդհանրապես պատերազմում զոհված զինվորների մայրերը, այդ միջոցառումը պլանավորված է եղել շատ ավելի վաղ՝  մոտ 5-6 ամիս առաջ։ Ինչքան գիտեմ այդ միջոցառման առանցքային նպատակներից մեկը եղել է զոհված զինվորների մայրերին ամոքելը, սփոփելը, նրանց կողքին լինելը, որ սևը չլինի գերիշխող»,- նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ