Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, գնաց Սարդարապատ՝ Հանրապետության տոնի առթիվ, բայց ոչ թե առավոտյան, ինչպես անում էր ամեն տարի, այլ օրվա երկրորդ կեսին։
Հիշեցնենք, որ նախորդ օրը՝ մայիսի 27-ի երեկոյան, Բագրատ սրբազանը և բազմաթիվ քաղաքացիներ ավտոերթով այցելել էին Սարդարապատ։
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը փոխեց որոշումը և չգնաց Սարդարապատ։ Շարժման՝ Սարդարապատից վերադառնալուց հետո միայն նա անմիջապես շտապեց Սարդարապատ, երբ քաղաքացիներն արդեն հասել էին Երևան և հայտարարել այսօր ակցիաները ավարտելու մասին։
Փաշինյանը Սարդարապատում կարդաց առավոտյան հղած ուղերձը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը