Արդեն հերքվում է, որ ունենք 5-րդ անհետ կորածը։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը։
Փոխնախարարն ասաց, որ մոտոպոմպերի միջոցով իրականացնում ենք ջրահեռացման աշխատանքներ․ «Սանահին բնակավայրի հետ կապված ճոպանային ճանապարհ ենք ստեղծել, որ եթե անհրաժեշտություն լինի տարհանվի բնակչությունը։ Միջոցներ ենք ձեռնարկում նշված բնակավայրի ուղղությամբ մեկուսացումը վերացնելու հետ կապված»։
Կամո Ցուցուլյանը հայտնեց, որ մեկուսացված բնակավայրեր կան Ալավերդու տարածաշրջանում․ «Նրանց հետ կապված ձեռնարկվում են միջոցառումներ ՓԾ տրանսպորտային միջոցներով ամեն ինչ կտեղափոխվի նշված բնակավայրեր՝ սկսած սննդից մինչև դեղորայք»։
Փոխնախարարն ասաց, որ այժմ տարհանվել է 429 բնակիչ, որոնցից 2-ը հղի կին են․ «Բնակչության մեծամասնությունը գտնվում են իրենց հարազատների տանը։ Նրանք մեր աջակցությունից հրաժարվել են»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը