23 05 2023

Եկել էր՝ փրկե՞ր ոստիկանության համակարգի իր նախկին գործընկերներին․ «Ժողովուրդ»

Եկել էր՝ փրկե՞ր ոստիկանության համակարգի իր նախկին գործընկերներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մայիսի 21-ին, երբ Շենգավիթի դատարանի բակում բողոքի ակցիա էր ընթանում, ՀՀ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այնտեղ էր: Նա եկել էր՝ փրկե՞ր ոստիկանության համակարգի իր նախկին գործընկերներին, թե՞ չի կարողանում կտրվել ոստիկանության համակարգից եւ զբաղվել փրկարար ծառայության գործերով: Հարցն, իհարկե, պարզել չկարողացանք, բայց այն կա ու մնում է արդիական:

Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին Շենգավիթի դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը որոշեց 1-ամսյա կալանքի տանել Աշոտ Փաշինյանի միջադեպի գործով անցնող՝ 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, որից հետո դատարանի մոտ կրքերը թեժացան, եւ զոհված զինծառայողների ծնողները փակեցին ճանապարհը:

Ողջ ոստիկանական համակարգը լցվել էր դատարանի մոտ` ՀՀ ոստիկանապետի գլխավորությամբ, ու ուշագրավն այն է, որ իջեւանցի Ցուցուլյանը եւս եկել էր հավաքին՝ մոռանալով, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալը չէ այլեւս, այլ ՆԳՆ նախարարի տեղակալն է՝ փրկարար ծառայության գծով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ