«Եթե մեր պահանջները չեն իրականանում, առավոտյան ժամը 8-ին, անհնազանդության մեր բողոքի գործողություններով, յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, ստիպելու ենք հաշվի նստել ժողովրդի իշխանության պահանջի հետ»,- երթից առաջ հայտրարեց Բագրատ սրբազանը։
«Հայաստանի ամբողջ տարածքով մեկ անհնազանդության, բողոքի, ընդվզման, խաղաղ գործողություններով ստիպելու ենք հարգել և ընդունել ժողովրդի շխանության պահանջները»,- ասաց վարչապետի թեկնածուն։
Այնուհետև հայտարարեց․ «Վաղն առավոտ՝ ժամը 8-ին, փոքրով և մեծով, ինձնից սկսած, լինելու ենք հրապարակներում և մեր այսպիսի բազմության առկայությամբ իրականացնելու և իրագործելու ենք այն ծրագիրը, որով աշխատանքից ազատելու ենք բոլոր այն մարդկանց՝ իրենց ղկավարի գլխավորությամբ, ովքեր մինչև այսօր սահմանափակել և կեղեքել են մեր թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր կյանքը։
Նորից եմ կրկնում և ասում եմ շատ պարզ, բաց, որպեսզի ավելորդ քննարկումների տեղիք չտրվի․ այսօր մեր գործողությունները իրենց բովանդակությամբ միտված են լինելու նաև վաղն առավոտյան ժամը 8-ին հրապարկներում, նախանշված վայրերում մեր պատասխանատու գործողություններով ստիպել հաշվի նստել ձեզ հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը