Հանրապետության հրապարակում համազգային հանրահավաքի ընթացքում Բագրատ Սրբազանը հայտարարեց․
«Այս իշխանությունը ոչ միայն հանցավոր կերպով հանձնում է մեր պետությունն իր ֆիզիկական գոյությամբ, այլև ավելի սարսափելին՝ այն ձգտում է փոխել մեր հայրենիքի բովանդակությունը, ինքնությունն ու արժեքները՝ գողանալով մեր խորհրդանիշները, մեր երազներն ու իղձերը, մեր գոյության իրավունքը և կենսագրությունը։ Մոռանալով, որ հոգին հաղթել է դուխին, Եռագույնը՝ սևուսպիտակին և Տաճարը վերջապես հաղթելու է փողոցին։ Իսկ այս ամենի արդյունքում հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա»՝ այս Հայաստանին»։
Հանրահավաքին կարողեք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը