23 05 2024

«Մայր Հայաստանը» դեմ է սահմանազատման, սահմանագծման անվան տակ միակողմանի զիջումներին

«Մայր Հայաստանը» դեմ է սահմանազատման, սահմանագծման անվան տակ միակողմանի զիջումներին

Հարգելի՛ հայրենակիցներ,

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը նախաձեռնել է հանդիպումների շարք Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող համայնքների ավագանու անդամների հետ՝ նպատակ ունենալով տեղերում քննարկել մեր երկրում տիրող իրավիճակը և ակտիվացնել ժողովրդից առաջնային մանդատ ստացած ավագանու ինստիտուտը:

Այսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները՝ համանուն շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի (34 բնակավայր) ավագանու ընդդիմադիր՝ ՀՅԴ և «Հայրենիք» խմբակցությունների ներկայացուցիչներին:

«Մայր Հայաստանը» դեմ է սահմանազատման, սահմանագծման անվան տակ և ուժի կիրառման սպառնալիքի ներքո տեղի ունեցող միակողմանի զիջումներին:

Կոչ ենք անում բոլոր համայնքների ընտրված ներկայացուցիչներին հանդես գալ համանման դիրքորոշմամբ:

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ