23 05 2024

Ադրբեջանը և Տաջիկստանը «Ռազմավարական համագործակցության մասին» հռչակագիր են ստորագրել

Ադրբեջանը և Տաջիկստանը  «Ռազմավարական համագործակցության մասին» հռչակագիր են ստորագրել

Ադրբեջանի և Տաջիկստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Էմոմալի Ռահմոնն այսօր Բաքվում «Ռազմավարական համագործակցության մասին» հռչակագիր են ստորագրել։

Կողմերը պայմանավորվել են համատեղ պայքար ծավալել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ։

«Հարկ ենք համարում ուժեղացնել երկու երկրների հատուկ ծառայությունների գործունեության համակարգումը», - հռչակագրի ստորագրումից հետո հայտարարել է Տաջիկստանի նախագահը։

Էմոմալի Ռահմոնը պետական այցով Բաքու էր ժամանել նախօրեին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ