23 05 2024

Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել են Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստմանը՝ Մարիա Զախարովան կոչ է արել Փաշինյանին հայտարարել, թե ստույգ ո՞ր երկրների մասին է խոսքը:

«Մենք ինչ-որ կերպ պետք է ինքներս պարզենք այդ ամենը, թե՞ հետո մեզ կպատմեն: Ինձ թվում է, որ անուններ հնչեցնելը միանգամայն տրամաբանական կլինի, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ