22 05 2024

Տավուշում ռեպրեսիաներ են սկսվել․ Գառնիկ Դանիելյան

Տավուշում ռեպրեսիաներ են սկսվել․ Գառնիկ Դանիելյան

«Շարժվում ենք առաջ՝ մինչ հաղթական ավարտ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, ողջունելով ներկաներին, ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների ջղաձգումներից ակներև է,թե ինչ նյարդային վիճակում են։

«Եթե ամեն ինչ իրենց սրտով է գնում, ապա ինչո՞ւ են խառնվել իրար։ Խառնվել են, որովհետև տեսնում են, որ ժողովուրդը միասնական է, տեսնում են, որ մինչ Սուրբ Աննա եկեղեցու բակ հասնելը հարյուրավոր մարդիկ են ողջունում, ճանապարհներից, պատշգամբներից։ Որտեղ հայտնվում է սրբազան հայրը, այնտեղ լուսավոր դեմքեր ենք տեսնում»,- ասաց Դանիելյանը։

Նա նաև նշեց, որ այս օրերի ընթացքում ունենում են շատ արդյունավետ հանդիպումներ։

«Մեր շարժումը հիրավի համաժողովրդական է, վերկուսակցական և կարողանում ենք համախմբել բոլոր ուժերին, անհատներին, գործարարներին, մշակույթի գործիչներին, գիտնականներին»,- ասաց պատգամավորը։

Դանիելյանի խոսքով՝ ԱԺ-ում ջղաձգումներ են, ծանր են տարել սրբազանի Կիրանցում հայտնվելը։

«Հստակ հանձնարարություն էր իջեցվել ամենավերևի օղակից, որ ամեն գնով կանխեք մուտքը Կիրանց և դա շատ ծանր են տարել։ Հիմա էլ Տավուշում սկսել են ռեպրեսիաները, այն մարդկանց նկատմամբ, որոնք շարժմանն աջակցում են»,- նշեց պատգամավորը՝ հավելելով․ «Որքան ավելացնեն ռեպրեսիաները, այդքան շատ մարդ է այստեղ լինելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ