Իշխող մեծամասնության համար իրենց գործողությունների իրավական հիմքը Ալիևի պահանջներն են։ Այս մասին ԱԺ ամբիոնից նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ տեղի ունեցողը որակելով ազգային դավաճանություն։
«Ինչի մասին, որ դուք խոսում եք որպես նպատակ, անում եք ուղիղ հակառակը: Որպես երաշխիք ներկայացնում եք այսպես կոչված՝ միջազգային լեգիտիմությունը։ Ինքներդ արդեն լեգիտիմ չեք։ Ձեր ամբողջ նախընտրական ծրագիրն եք տապալել։ Հիմա էլ բերել եք, արհեստական թեմա եք գցել՝ միջազգային լեգիտիմություն։ Դա որտե՞ղ է արձանագրված։ Միջազգային իրավունքի սկզբունքներում հստակ ասվում է, թե ինչով պետք է շարժվի երկիրը։ Դուք անգամ սրանք եք արհամարհել»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը